Պուտինը եւ Ինֆանտինոն Կրեմլում ֆուտբոլ են խաղացել. VIDEO

15:35   06 Մարտ 2018    872

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն Կրեմլի կանաչ հյուրասենյակում ցուցադրել են գնդակի հետ վարվելու իրենց հմտությունները:

Այս կադրերը մտել են հոլովակի մեջ, որը հրապարակվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Տեսանյութում անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդոն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, նիգերիացի Ջեյ Ջեյ Օկոչան, ավստրալացի Հարրի Քյուելը, ճապոնացի Հիդետոսի Նակատան եւ այլ աստղեր, որոնք ներկայացնում են առաջիկա մունդիալին մասնակցող հավաքականները, գնդակով աճպարարություն են անում:

«Նույնիսկ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են մասնակցել հոլովակին եւ մի քանի փոխանցում կատարել»,- նշել են ՖԻՖԱ-ից:




Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   FIFA  


Վերնագիրի այլ պիտակները