Պուտինը բողոքել է «անհեթեթություն ասող» Պեսկովից

20:44   10 Մարտ 2018    1118

Նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի կարող վերահսկել իր աշխատակազմի բոլոր աշխատակիցների աշխատանքը: Տեքստը հրապարակվել է նախագահի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ունենք աշխատակազմի երկու հազար աշխատողներ, միթե դուք կարծում եք, որ ես բոլորին վերահսկում եմ: Ահա Դմիտրի Պեսկովը դիմացը նստած է, իմ խոսնակը, երբեմն նա այնպիսի «անհեթեթություն» է ասում, որ ես նայում եմ հեռուստացույցին եւ մտածում եմ`ինչ է նա խոսում: Ո՞վ է հանձնարարել նրան », - ասել է Պուտինը:

«Ես զգուշացնում եմ ձեզ, մենք այժմ այն պահի շեմին ենք, երբ մենք հավասարը հավասարի հետ ենք խոսելու ամերիկացիների հետ տեղեկատվական տարածքում: Սա ընկալվում է որպես սպառնալիք, ընտրություններին միջամտելուց առաջ», - NBC-ի լրագրող Մեգան Քելին մեջբերել է Կրուտսկիխի խոսքերը:

«Ինչ-որ մի մարդ ասել է իր վերաբերմունքի մասին մեր կոնտակտների եւ մեր արեւմտյան գործընկերների հետ կոնկրետ ոլորտում աշխատանքի մասին, այս դեպքում ԱՄՆ-ի: Ես գաղափար չունեմ, թե ինչ է նա ասել: Դուք նրան հարցրեք, թե ինչ է նա նկատի ունեցել: Միթե դուք կարծում եք, որ ես ամեն ինչ վերահսկում եմ: Ես իմ աշխատանքն ունեմ», — ի պատասխան ասել է Պոտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին   ՌԴ   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները