ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Ռոբերտո Կարլոսի

18:02   23 Մարտ 2018    372

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորություն ունեցող հավաքականի մասին.

«Բրազիլիան ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտն է: Իհարկե, ես որպես բրազիլացի նրանց հաջողություն եմ ցանկանում: Երբ նայում եմ Բրազիլիայի խաղը, հասկանում եմ, որ չկա այլ թիմ, որը կարող է նման ֆուտբոլ խաղալ: Բրազիլիան շատ ուժեղ կազմ ունի: Բացի այդ, նրանց մարզում է հիանալի մարզիչ»,- Կարլոսի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի հնգակի չեմպիոնները խմբային փուլում հանդիպելու են Շվեյցարիայի, Կոստա-Ռիկայի ու Սերբիայի ընտրանիների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները