ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պատրաստվում են հարձակումներ իրականացնել. ԶԼՄ-ներ

21:24   02 Ապրիլ 2018    606

ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչները ծրագրում են արյունահեղություն իրականացնել Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Sun"-ին, ԴԱԻՇ-ը, հավանաբար, անօդաչու թռչող սարքին ամրացված ռումբի միջոցով հարձակում կիրականացնեն անգլիացի երկրպագուների նկատմամբ:

Ինչպես նշվում է, տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել Telegram-ի ծածկագրված հավելվածում, որոնք մանրամասնորեն ներկայացնում են ահաբեկչական խմբավորման դաժան ծրագրերը՝ նախատեսված ամռանն անցկացվելիք միջազգային մրցաշարի համար:

Պատկերվում է, թե ինչպես են ահաբեկիչները վերադառնում Սիրիայից և Իրաքից՝ հատուկ անօդաչուներ պատրաստելու համար Ռուսաստանում:

Լուսանկարներից մեկում էլ պատկերված է հակատանկային հրթիռներ կրող անօդաչուն:

Կիբեռանվտանգության բրիտանացի փորձագետները ենթադրում են, որ այս սպառնալիքին պետք է լուրջ վերաբերվել:

«Կասկած չկա, որ եթե ԴԱԻՇ-ն այս տեխնիկան օգտագործի աշխարհի առաջնության ժամանակ հարձակումներ իրականացնելիս, հետևանքներն աղետալի կլինեն», - ասել է հետախուզության աղբյուրը:

Նշենք, որ 2018-ի աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 14-ին և ավարտվելու է հուլիսի 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները