Ստալոնեն հուշատախտակ բացել է Ռոքի Բալբոայի հուշարձանի հուշատախտակը

11:27   07 Ապրիլ 2018    946

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն և Ֆիլադելֆիայի քաղաքապետ Ջիմ Քենին հուշատախտակ են բացել Ռոքի Բալբոայի արձանի վրա՝ կերպարի, որը հանրաճանաչություն բերեց Ստալոնեին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին դերասանը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Մենք միշտ ուրախ ենք Սիլվեստր Ստալոնեին ողջունել Ֆիլադելֆիայում։ Սլայն առատորեն կիսվել է մեզ և Ռոքիի երկրպագուների հետ իր ժամանակով, որոնք այսօր արձանի մոտ են հավաքվել»,-Twitter-ի իր էջում գրել է Ջիմ Քենին։

Ստալոնեի խոսքով՝ հուշատախտակը բացվել է դեռևս 12 տարի առաջ, սակայն այն կորցրել են։ Խոսքն այն ցուցատախտակի մասին է, որ հայտնվել է «Ռոքի-3» ֆիլմում։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ ի պատիվ բռնցքամարտիկի Ֆիլադելֆիայի բնակիչները արձան են կանգնեցնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստալոնե   Ռոքի-Բալբոա  


Վերնագիրի այլ պիտակները