Ս. Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնին

21:22   09 Ապրիլ 2018    1112

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնին և մի քանի կարճամետրաժ ֆիլմ կներկայացնի, ինչպես նաև՝ ազգային օպերայի և նվագախմբի ստեղծման համար կհամագործակցի Ֆրանսիայի հետ:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ կայացել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարների հանդիպումը:

«Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվել է համաձայնության գալ մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենի հետ՝ Կաննի կինոփառատոնում պաշտոնական մասնակցության վերաբերյալ», - զրույցի վերջում հայտնել է Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար Ավադ Բեն Սալեխ Ալ Ավադը:

Ֆրանսուազա Նիսենն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան կօգնի Սաուդյան Արաբիային սեփական օպերա և նվագախումբ ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները