Պուտինը պատմել է ՌԴ-ի կողմից Լուսնի յուրացման պլանների մասին

20:06   12 Ապրիլ 2018    751

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի՝ տիեզերագնացներին դեպի Լուսին ուղարկելու պլանները:

Նա հույս է հայտնել, որ լուսնային ուղեծրում տիեզերակայանի կառուցման նախագիծը կիրագործվի:

ՌԴ նախագահի խոսքով՝ լուսնային նախագիծը հաշվարկված է մինչեւ 2030 թվականը: «Ավարտվում են «Ֆեդերացիա» նավի ստեղծման աշխատանքները, մեկնարկել են գերծանր հրթիռի ստեղծման աշխատանքները, որը պետք է օգտագործվի Լուսնի վրա աշխատանքի համար: Այնպես որ, այստեղ կասկածներ չկան. մենք ակտիվ կաշխատենք եւ կիրագործենք այս ծրագիրը»,- Տնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսին տիեզերագնացների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի ղեկավարը:

Պուտինը նշել է, որ, ըստ հաստատված ծրագրի, նախատեսվում է հասնել լուսնային ուղեծրին եւ այնտեղ տիեզերակայան ստեղծել: «Նախ՝ կայան՝ Լուսնի ուղեծրում, ապա արդեն՝ մոդուլները՝ հենց Լուսնի վրա»,- պարզաբանել է ՌԴ նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները