Վենեսուելայում այլընտրանքային արժույթ են թողարկել

13:35   16 Ապրիլ 2018    506

Կիրկի Կարակասի քաղաքապետարանը կարիբե անունով սեփական արժույթն է թողարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքապետ Էրիկա Ֆարիասը հայտարարել է, որ կարիբեն կօգնի պաշտպանել բնակչությանը տնտեսական պատերազմի պայմաններում:

Շրջանառության են դրվել 5, 10, 20, 50 և 100 թղթադրամները: Մեկ միավոր կարիբեն համապատասխանում է 1 հազար բոլիվարի: 100 կարիբեի ամենախոշոր թղթադրամը հավասար է մոտ 20 ամերիկյան ցենտի:

Հաղորդվում է, որ սա առաջին արժույթը չէ, որ հայտնվել է վերջին ժամանակներս Վենեսուելայում հիպերարժեզրկման ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները