ԱՄՆ-ում ավելի քան 200 մլն հավկիթ են վաճառքից հանել՝ հնարավոր վարակի պատճառով

13:46   16 Ապրիլ 2018    632

ԱՄՆ-ում ավելի քան 200 մլն հավկիթ են հանել վաճառքից՝ սալմոնելեզի հնարավոր վարակի պատճառով։

Այս մասին հայտնում է ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտրական վերահսկողության վարչության մամլո ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հստակեցվում է, որ հավկիթներն արտադրվել են Հյուսիսային Կարոլինայի ֆերմաներում։ Դրանք հայտնվել են 9 նահանգի խանութներում՝ Կոլորադո, Ֆլորիդա, Նյու Ջերսի, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Հարավային Կարոլինա, Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա։

«Հավկիթները տարածվել են Հյուսիսային Կարոլինա նահանգի ֆերմաներից և վաճառքի են մատակարարվել 9 նահանգի մեծածախ խանութներում ու ռետորաններում»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ գերատեսչությանն արդեն հայտնի է 22 հիվանդի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները