Ամերիկացիները հրաժարվում են գործազրկության նպաստներից

11:51   29 Ապրիլ 2018    323

Ամերիկացիների քանակը, ովքեր առաջին անգամ են դիմում գործազրկության նպաստ ստանալու համար, անցած շաբաթ պակասել է 24 հազարով՝ 233 հազարից դառնալով 209 հազար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ Աշխատանքի նախարարության հաշվետվության մեջ: Ցուցանիշը 1969 թվականից ի վեր նվազագույնն է:

Փորձագետները ակնկալում էին ցուցանիշի 2 հազարով կրճատում՝ 232 հազարից մինչև 230 հազար:

Աշխատանքի նախարարության տվյալներով՝ այսպիսի կտրուկ անկումը բացատրվում է Նյու Յորք նահանգում կրթական հաստատությունների աշխատակիցների աշխատանքի վերադարձով: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկացիները զանգվածաբար թոշակից վերադառնում են աշխատանքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները