Ֆերմերները պատահաբար նախապատմական փղի մնացորդներ են գտել

17:57   06 Մայիս 2018    203

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Life»-ին, Կենտրոնական Մակեդոնիայի տարածքում դաշտային աշխատանքների ժամանակ ֆերմերները պատահաբար հայտնաբերել են նախապատմական փղի մնացորդներ: Հայտնաբերման վայր են անմիջապես հրավիրվել Մակեդոնիայից եւ Բուլղարիայից հնագետներ:

Գիտնականները կարողացել են պարզել, որ մնացորդները պատկանում են կենդանու, որն այդ վայրերում ապրել է մոտ ութ միլիոն տարի առաջ: Հայտնի չէ, թե կոնկրետ որ տեսակին է պատկանում գտածոն, սակայն, ըստ երեւույթին, ոսկորները վերաբերում են ժամանակակից փղերի նախնիներից մեկին, հաղորդում է Daily Mail-ը:

Գիտնականները պարզել են, որ մահվան պահին փիղը 50 տարեկան էր եւ մոտ 10 տոննա քաշ ուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները