Բրիտանիան աշխատում է ԱՄՆ-ին համոզել դուրս չգալ Իրանի շուրջ համաձայնագրից

09:22   07 Մայիս 2018    557

Մեծ Բրիտանիան աշխատում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը , տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«ծրագիրն այն է, որ ԱՄՆ-ն մնում է համաձայնագրում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Դերոքը։ Նա հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը նաև այլ տարբերակներ է դիտարկում։

«Մենք դիտարկում ենք համաձայնագրին սատարելու տարբերակները՝ ԱՄՆ-ի դուրս գալու պարագայում, բայց հույս ունենք, որ նման բան տեղի չի ունենա»,-նշել է դեսպանը։ Դերոքը հայտարարել է, որ Բրիտանիան համաձայնագիրը «լավն է» համարում, սակայն դա «իդեալական համաձայնագիր չէ»։

«Ոչ մի համաձայնագիր իդեալական չէ, իսկ տարածաշրջանում Իրանի գործողությունների հետ կապված նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ) անհանգստությունն անհիմն չէ»,-հայտարարել է Դերոքը։

«Նրան (Թրամփին) դուր չի գալիս, որ պայմանագիրը հրթիռների վրա չի տարածվում։ Նա դժգոհ է միջուկային գործունեության սահմանափակման ժամկետներից, նա կարծում է, ոչ տեսչական աշխատանքներ պետք է իրականացվեն ավելի կոշտ պայմաններում։ Մենք որոշ գաղափարներ ունենք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հույս ունենք ընդհանուր լեզու գտնել, որոշ գործողություններ ձեռնարկել, որոնք համընկնում են նախագահի շահերին»,-հայտարարել է դեսպանը։

Ինչ վերաբերում է Իրանի շուրջ լրացուցիչ համաձայնագրին՝ Դերոքը նշել է, որ այդ առումով վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները