Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրողի, որը քաղաք է ժամանել «Եվրատեսիլ»-ը լուսաբանելու համար

11:29   08 Մայիս 2018    422

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Լիսաբոնում կողոպուտի իրականացման ժամանակ դանակահարել են հույն լրագրողի, որը Պորտուգալիայի մայրաքաղաք է ժամանել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը լուսաբանելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի։ Ինչպես հայտնում է Antenna հեռուստաալիքը՝ անհայտ անձը մոտեցել է լրագրողին, դանակով հարվածել նրան ու կողոպտել։ Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Star հեռուստաալիքը հայտնում է, որ երիտասարդի մոտ բավականին մեծ գումար է եղել՝ 4.000 եվրո, որը նախատեսված է եղել մրցույթի կիսաեզրափակիչի տոմսերի գնման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիսաբոն  


Վերնագիրի այլ պիտակները