Կիևում գործարարի են առևանգել և 50 հազար դոլար փրկագին պահանջել

18:54   16 Մայիս 2018    165

Կիևում ոստիկանությունը ձերբակալել է երկու առևանգողի, որոնք Իվանո-Ֆրանկովսկ քաղաքից գործարարի են առևանգել և 50 հազար դոլար փրկագին պահանջել: Այդ մասին հայտնում է Կիևի ոստիկանության հաղորդակցության բաժինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ոստիկանություն է դիմել տղամարդու կինը, ում զանգահարել են հանցագործները: Գործարարը մայրաքաղաք էր ժամանել աշխատանքային հարցերով, որտեղ էլ նրան առևանգել են:

Իրավապահները 12 ժամվա ընթացքում պարզել են նրա գտնվելու վայրը: Տղամարդուն ազատել են հատուկջոկատայինները:

Առևանգողներից մեկի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Երկու տղամարդիկ կասկածվում են ազատությունից ապօրինի զրկելու կամ մարդուն առևանգելու և դրամաշորթության հետ կապված հոդվածներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կիև  


Վերնագիրի այլ պիտակները