ՌԴ-ի եւ Ճապոնիայի համագործակցությունը կօգնի Երկրի վրա փոխգործակցությանը․ Պուտին - VIDEO

22:22   26 Մայիս 2018    451

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ռուս եւ ճապոնացի փորձագետների փոխգործակցությունը ուղեծրում կստեղծի համագործակցության զարգացման համար անհրաժեշտ մթնոլորտ Երկրի վրա։

Պուտինի խոսքով՝ Ճապոնիան նշանակալի ներդրում է բերում Միջազգային տիեզերական կայանի գործունեությունում՝ ոչ միայն Ճապոնիայի քաղաքացիները, այլ նաեւ սարքավորումների մեծ ծավալը, ինչպես նաեւ մեծ ծավալով հետազոտություն իրականացվում է ճապոնացի մասնագետների կողմից։

Ճապոնիայի վարչապետը եւս նշել է երկու երկրների համագործակցության կարեւորությունը տիեզերքի ոլորտում՝ հավաստիացնելով, որ այն կշարունակվի։

«Ռուսաստանը տիեզերքի նվաճման երկար պատմություն ունի, բայց Ճապոնիան էլ ուղեծրում հետազոտություններ անցկացնելու իր տեխնոլոգիաներն ունի, այդ պատճառով 1 գումարած 1-ը ոչ թե երկուսի է հավասար, այլ երեքի ու նույնիսկ 4-ի, համագործակցությունը խոշոր պտուղներ է տալիս»,-գտնում է տիեզերագնաց Նորիսիգե Կանաին։



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները