Սաուդյան թագավորը նշանակել է առաջին մշակույթի նախարարին

18:36   02 Հունիս 2018    293

Սաուդյան արքայազն Բադր բեն Աբդալլահ բեն Ֆարհան Ալ Սաուդը դարձել է թագավորության պատմության մեջ առաջին մշակույթի նախարարը:

Ինչպես հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը, համապատասխան հրամանը թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ստորագրել է շաբաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միապետը կարգադրել է անկախ գերատեսչություն ստեղծել: Նախկինում այս հարցերը համակարգում էր երկրի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը:

Սրանից զատ, թագավորը Աբդել Լաթիֆ Ռահման Ալ աշ Շեյխին նշանակել է իսլամի գործերով նոր նախարար, սաուդցի բիզնեսմեն Ահմեդ բեն Սուլեյման ար Ռաջիին՝ աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար: Թագավորի հրամանով նշանակվել են նաեւ երկրի ՆԳՆ եւ Էներգետիկայի նախարարության ղեկավարների տեղակալներ:

Կառավարությունում վերադասավորումներն անցկացվել են «Տեսլական-2030» ծրագրի համատեքստում, որով նախատեսվում է սաուդյան հասարակության վերափոխում, այդ թվում մշակույթի հարցերում: Այն իրականացնելու մեկնարկով 40-ամյա արգելքից հետո երկրում բացվել են հանրային կինոթատրոններ, կանոնավորապես անցկացվում են երաժշտական համերգներ ու փառատոներ, ծրագրվում է երկրում առաջին օպերայի կառուցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները