ԱԱ 2018-ի ժամանակ 400 000 արտասահմանցի երկրպագու կժամանի ՌԴ

22:37   05 Հունիս 2018    395

Ռուսաստանում ԱԱ 2018-ի ժամանակ արտասահմանցի զբոսաշրջիկների մեծամասնությունը կկազմեն ֆուտբոլի երկրպագուները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, այս մասին հայտնել է ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

Վերջինս նշել է նաև, որ այնուամենայիվ, տարվա կտրվածքով ակնկալվում է արտասահմանից զբոսաշրջային ուղղությունների պահանջարկի նվազում 10-15 տոկոսով:

Լոմիձեի խոսքով՝ փորձագետները համակարծիք են այն հարցում, որ հունիս-հուլիս ամիսներին Ռուսաստան կգա 700 000 արտասահմանցի զբոսաշրջիկ հենց այն հանգամանքի շնորհիվ, որ երկրում անցկացվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Կժամանի շուրջ 400 000 արտասահմանցի երկրպագու, սակայն զբոսաշրջիկներն ավելի քիչ կլինեն», - հայտարարել է Լոմիձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները