Թեռնբուլը ցանկանում Է, որ Ցուկերբերգը ելույթ ունենա երկրի խորհրդարանում

12:07   07 Հունիս 2018    468

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը ցանկանում Է, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ելույթ ունենա երկրի խորհրդարանում:

«Նա բոսս Է եւ Facebook-ի հիմնադիրը, մենք կողջունենք նրա ելույթը մեր խորհրդարանական կոմիտեում»,-ասել Է կառավարության ղեկավարը հունիսի 7-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Ինչպես խոստովանել Է Թեռնբուլը, ինքը «շատ կցանկանար», որ Ցուկերբերգը ժամաներ Կանբերա:

Հունիսի 7-ին ավելի վաղ Ավստրալիայի խորհրդարանի երկու պալատների հետախուզության ու անվտանգության միացյալ կոմիտեի փոխնախագահ Էնթոնի Բիռնը հայտարարել Է, որ օրենսդիրները քննարկում են Ցուկերբերգին հրավիրելու հնարավորությունը: Նա այդ կերպ Է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Facebook-ը գործընկերային համաձայնագրերի շրջանակներում իր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն Է տրամադրում Huawei եւ չինական մի քանի այլ ընկերությունների:

«Մեզ համար բացարձակապես անընդունելի Է, որ Facebook-ը ծածուկ անձնական տվյալներ Է տրամադրել Huawei-ին,-հայտարարել Է Բիռնը:-Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչու Է Ցուկերբերգը դա թույլ տվել եւ, եթե պահանջվի, նրան կհրավիրենք ելույթ ունենալ բաց լսումներին: Նա պետք Է բացատրություն տա մեր կոմիտեին ու Ավստրալիայի ժողովրդին»: Օրենսդիրը հիշեցրել Է, որ Faceboob-ի օգտատերեր են 15 մլն ավստրալացիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները