Ամերիկան բացահայտելու մասին Կոլումբոսի նամակը ԱՄՆ-ն Իսպանիային է հանձնել

12:40   08 Հունիս 2018    485

ԱՄՆ-ի իմիգրացիոն և մաքսային ծառայությունը Իսպանիայի ներկայացուցիչներին է հանձնել Ամերիկան բացահայտելու մասին Քրիստափոր Կոլումբոսի նամակի կրկնօրինակը, որն առևանգվել էր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ամերիկյան գերատեսչության կայքում։

Նշվում է, որ վերադարձին 7-ամյա հետաքննություն է նախորդել։ Դելավեր նահանգում ԱՄՆ իրավապահները հաղորդում են ստացել, որ եվրոպական գրադարաններից առևանգվել են XV դարում ձեռագիր գրված Կոլումբոսի օրիգինալ նամակի մի քանի կրկնօրինակ։

ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Պեդրո Մորենեսի խոսքով՝ նակամում «Կոլումբոսը Իսպանիայի թագուհուն և թագավորին պատմում է իր առաջին ճամփորդության մասին, Նոր աշխարհի մասին առաջին տպավորությունների և տուզեմների հետ առաջին հանդիպման մասին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները