Թրամփը Սպիտակ տուն չի հրավիրի NBA-ի չեմպիոններին

19:59   09 Հունիս 2018    484

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի նապագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տուն չի հրավիրի NBA-ի այս մրցաշրջանի չեմպիոն «Գոլդեն Սթեյտին»:

«Ուորիորզն» այսօր եզրափակչի 4-րդ խաղում հաղթել է «Քլիվլենդին»` նվաճելով NBA-ի չեմպիոնի կոչումը: Նախկինում «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին և «Կավալերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հայտնել էին, որ հրավեր ստանալու դեպքում չեն մեկնի Սպիտակ տուն` նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

«Ես չեմ հրավիրել Լեբրոն Ջեյմսին, ոչ էլ Ստեֆեն Կարիին: Մենք չենք հրավիրի թիմերից ոչ մեկին»,- ասել է Թրամփը:

Չնայած այս փաստին, ԱՄՆ-ի նախագահը որոշել է ավանդական հրավերն ուղարկել Ստենլիի Գավաթի հաղթողին` «Վաշինգտոն Քեփիթալզին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները