Ամերիկուհին կարող է բանտարկվել բիթքոինի վաճառքի համար

16:19   13 Հունիս 2018    343

Լոս Անջելեսի բնակիչ 50-ամյա Թերեզա Թեթլիին մեղադրել են ֆինանսական ծառայությունների ապօրինի տրամադրման մեջ:

Նա առանց լիցենզիա ունենալու կրիպտոարժույթ է վաճառել, ինչով խախտել է դաշնային օրենքը: Դատախազությունը պնդում է մինչեւ 30 ամսով բանտարկությունը, փոխանցում է HighTech-ը:

Ոստիկանության տեղեկություններով՝ նա երեք տարի ակտիվ գործունեություն է ծավալել ֆորումներից մեկում՝ ամեն տարի բիթքոինով վաստակելով մոտ 300 հազար դոլար: Այս ընթացքում նա իրականացրել է 6 մլն դոլարից մինչեւ 9,5 մլն դոլար գումարի գործարք: Դատախազության հայտարարությամբ՝ նրա գործունեությունը, որն անհնար էր կարգավորել, ծավալվել է ի աջակցություն Քալիֆորնիայի կենտրոնական շրջանի սեւ շուկայի:

Մեղադրանքի կողմը նրա մոտից առգրավել է 40 բիթքոին, ինչպես նաեւ մոտ 300 հազար դոլար եւ 25 ոսկու ձուլակտոր: Նա իրեն մեղավոր է ճանաչել եւ խոստովանել 70 հազար դոլարով 80 բիթքոինը փոխանակելու գործարքը, նա նաեւ իմացել է, որ իր ստացած փողը նախկինում թմրավաճառների է պատկանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները