Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսեյ Ուոլթերսը:
Պատասխանելով հարցին՝ հավատում է արդյո՞ք Թրամփը Պուտինին՝ նրա այն պնդման հետ կապված, որ Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին, Ուոլթերսը նշել է, որ նախագահն իր կարծիքը հայտնել է այդ հարցի վերաբերյալ: «Նա (Թրամփը) կրկնել է, որ նախընտրական քարոզարշավին որեւէ միջամտություն չի եղել»:
Մեկնաբանելով հարցը՝ արդյո՞ք Թրամփը մտադիր է հանդիպման ընթացքում պահանջել, որպեսզի «Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը Ուկրաինային», Ուոլթերսը նշել է, որ մտադիր չէ կանխատեսել, թե ինչ է նախագահն ասելու Պուտինի հետ բանակցություններում: «Բայց ես կարող եմ ասել, որ նա այս հանդիպումն անցկացնում է Ամերիկայի ազգային անվտանգության շահերից ելնելով՝ հասկանալու համար, արդյոք Ռուսաստանը պատրաստ է առաջընթացի հասնել մեր հարաբերություններում »:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ
Պուտին