Ըստ կենսամակարդակի աշխարհի լավագույն քաղաքը Մյունխենն է

11:38   03 Հուլիս 2018    462

Monocle բրիտանական պարբերականը յուրաքանչյուր տարի կազմում է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։

2018-ին ցանկում 25 քաղաք է ներառվել, որոնք ամենահարմարավետն են կյանքի համար։ Առաջին տեղում Մյունխենն է։

Մյունխենը մյուսներից տարբերվում է կանաչ գոտիների մեծ քանակությամբ, մաքուր հասարակական տրանսպորտով և անվտանգ ճանապարհներով։

Վարկանիշային աղյուսակում 4 գերմանական քաղաք է ներառվել՝ 6-րդ տեղում Բեռլինն է, 8-րդում Համբուրգը, 18-րդում՝ Դյուսերդոլֆը։

Ցանկում հայտնվել է երեք ճապոնական և երեք ավստրալական քաղաք։ Հյուսիսային Ամերիկայի միակ ներկայացուցիչը Վանքուվերն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մյունխեն  


Վերնագիրի այլ պիտակները