Գիտնականները պարզել են, թե աշխարհով մեկ ինչ մահացու հիվանդություն են տարածել հին հռոմեացիները

15:47   09 Հուլիս 2018    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Science Alert»-ին, Վիսկոնսինի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է, որ թոքախտի այդքան լայն տարածման մեղավորները հին հռոմեացիներն են։

Նրանք պարզել են, որ հիվանդությունը լայնորեն սկսել է տարածվել և փոխանցվել աշխարհով մեկ հանրային բարաքների և բաղնիքների օգտագործման արդյունքում՝ Հին Հռոմի կայացման ժամանակներում։

Ընդ որում, հիվանդության հիմնական փոխանցողները եղել են հռոմեական զինվորները և վաճառականները, որոնք ընդլայնում էին տերության սահմանները Աիայում և Աֆրիկայում, որտեղ մանրէներով փոխանակվում էին տեղի բնակիչների հետ։

Սակայն թոքախտի ամենահին շտամերից մեկը մանրէներն են, որոնք հայտնվել են Չինաստանի հյուսիս–արևելքում մոտ 6600 տարի առաջ։ Այսօր մոլորակի ամեն չորրորդ բնակիչը վարակված է այս հիվանդությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները