Պուտինը ներկա կգտնվի ԱԱ-2018-ի եզրափակչին

17:44   09 Հուլիս 2018    388

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինը պատրաստվում է ներկա գտնվել ԱԱ-2018-ի եզրափակիչ հանդիպմանը.

«Այն, որ նախագահ Պուտինը չէր կարողանում ներկա գտնել հավաքականի խաղերին, չի նշանակում, որ նա չէր երկրպագում Ռուսաստանի ընտրանուն: Նա ակտիվորեն երկրպագում էր մեր տղաներին: Պուտինը մշտապես ուղիղ կապի մեջ է եղել հավաքականի մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: Սպասվում է, որ Պուտինը ներկա կգտնվի առաջնության եզրափակիչ հանդիպմանը»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին ժամը՝ 19:00-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները