Չինաստանում պեղումները հերքել են հնագույն մարդկանց մասին գիտնականների պատկերացումները

11:30   12 Հուլիս 2018    168

Առաջին մարդիկ՝ homo erectus-ները, Ասիայի տարածքում հայտնվել են ավելի քան 2 մլն տարի առաջ։

Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ Չինաստանի Շենչեն բնակավայրում հայտնաբերված հնագույն գործիքներն ուսումնասիրելով, հաղորդում է Nature պարբերականը։

Homo erectus-ները համարվում են նեանդերտալցիների նախնիները։ Ենթադրվում էր, որ նրանք Աֆրիկայի հարավում և արևելքում ի հայտ են եկել շուրջ 2 մլն տարի առաջ և շուրջ 1․85 մլն տարի առաջ լքել տարածաշրջանը։

«Մեր բացահայտումը խոսում է այն մասին, որ այժմ պետք է վերանայել այն ժամանակը, երբ մեր ցեղատեսակի առաջին ներկայացուցիչները լքել են Աֆրիկան և սփռվել աշխարհում»,-ասել է հնագետ Ռոբերթ Դենելը։

Շենչենում մասնագետները շուրջ 100 տարատեսակ աշխատանքային գործիքներ են հայտնաբերել (նետասլաք, մուրճ և այլն)։ Ընդգծվում է, որ հայտնաբերված 6 գործիքի տարիքը գերազանցում է 2․12 մլն-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները