Համացանցում հրապարակվել են Իրանի հնագույն և հանելուկային քաղաքներից մեկի լուսանկարները
14:55
21 Հուլիս 2018
458
Յեզդը կամ Յազդն Իրանի հնագույն քաղաքներից է, որի տները կավից են կառուցված (խոսքը պատմական կենտրոնի մասին է), հաղորդում է lovepium-ը։
Քաղաքի մասին հիշատակվել է դեռևս Ք․Ա․ III հազարամյակում։ Պատմական մայրաքաղաքներից հեռու գտնվելով՝ Յեզդը կարողացել է խուսափել կործանարար ավերումներից, ինչի շնորհիվ քաղաքում պահպանվել են հնագույն ժամանակների շատ ճարտարապետական հուշարձաններ և մշակութային մասունքներ։
Կավե քաղաքը հայտնի է իր քամու աշտարակներով։ Դրանք նախատեսված են բնակելի կացարաններում կամ ջրամբարներում օդը սառեցնելու համար։