Հունաստանի կառավարությունը 20 մլն եվրո է հատկացրել

09:31   25 Հուլիս 2018    439

Հունաստանի կառավարությունը 20 մլն եվրո է հատկացրել մայրաքաղաք Աթենքի մերձակայքում բռնկված աղետալի անտառային հրդեհներից տուժածներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար:

Այս մասին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունից հետո հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տվյալ հաշվին միջոցներ կուղղվեն ինչպես պետական կառույցներից, այնպես էլ մասնավոր անձանցից, քանի որ գործնական առումով համերաշխություն արտահայտելու մեծ ցանկություն կա ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրից»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները