ԱՄՆ ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ

10:42   30 Հուլիս 2018    285

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta»-ին, ԱՄՆ Օրեգոն նահանգի ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չարլսթոն բնակավայրից 366 կմ արեւմուտքը, օջախը՝ ավելի քան 10 կմ խորությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան:

Նշվում է, որ ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները