Չիլիի իշխանությունները ցանկանում են Զատկի կղզին վերանվանել Ռապա-Նուի

15:38   02 Օգոստոս 2018    336

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Չիլիի նախագահ Սեբստյան Պինյերան հրաման է ստորագրել, որն արագացնում է Զատկի կղզին Ռապա-Նուի վերանվանելու մասին օրինագծի քննարկման գործընթացը:

«Մենք օրինագծին արտակարգ արագություն ենք հաղորդել, որն ինչ-որ ժամանակ առաջ պատրաստել էին մի խումբ պատգամավորներ, որպեսզի փոփոխություններ մտցնեն եւ կղզին վերանվանեն, որը կկոչվի ոչ թե Զատկի կղզի, ինչպես հիմա, այլ Ռապա-Նուի – Զատկի կղզի»,- ասել է նա միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է 24 Oras հեռուստաալիքով:

Երկրի նախագահի խոսքով՝ այսպիսով կղզու անվանումը «կարտացոլի նրա հազարամյա պատմությունը եւ շշմեցուցիչ ավանդույթները»:

Հայտարարությունը նվիրված է կղզի այցելությունների նոր կանոնները ուժի մեջ մտնելուն, որոնք ուղղված են տեղի փխրուն էկոհամակարգի պաշտպանությանը: Խստացված նորմերի համաձայն՝ զբոսաշրջիկները կկարողանան կղզու տարածքում գտնվել 30 օրից ոչ ավելի:

Զատկի կղզին, որը հայտնի է այնտեղ տեղադրված Մաոիների քարե արձաններով, գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի մայրցամաքային ափից 3,7 հազար կմ հեռավորությամբ: 1995 թվականին կղզու տարածքում ստեղծված ազգային արգելոցը մտել է ՅՈՒՆԵՍՅՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները