Ռումինական սփյուռքը կառավարության դեմ հավաքվում է Բուխարեստում

21:25   10 Օգոստոս 2018    173

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական մեծամասշտաբ ցույցի են պատրաստվում ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նրանց կմիանան նաև Ռումինիայի բազմաթիվ քաղաքացիներ:

Նշվում է, որ ցույցի մասնակիցները հավաքվելու են մայրաքաղաքի Հաղթանակի հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիաներին մասնակցելու համար Բուխարեստ են ժամանել ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և Նորվեգիայից։

Ցուցարարները պահանջում են ցրել Ռումինիայի գործող կառավարությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, ապահովել անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև ստեղծել խորհրդարան, որտեղ 300 սենատորից միայն 100-ը կներկայացնեն ռումինական սփյուռքը։

Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաների մասնակիցները ձևակերպել 20 պահանջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա   Բուխարեստ  


Վերնագիրի այլ պիտակները