Հայտնի է, թե որքան կարժենան նոր iPhone XS-ները

13:54   06 Սեպտեմբեր 2018    553

Գերմանական աղբյուրները հրապարակել են iPhone-ի ապագա XS հավաքածուի սմարթֆոնների արժեքները։ Նրանցից ամենաբյուջետայինը 6․1 դյույմ անկյունագծով iPhone-ն է, որը 699 դոլար կարժենա, գրում է 9to5mac-ը։

OLED էկրանով մյուս մոդելը կարժենա 799 դոլար և ավելին, իսկ առավելագույն գինը 999 դոլարից կսկսվի։

Տվյալ գներն արդիական են ԱՄՆ-ում։ Մյուս երկրներում դրանք ավելի թանկ կլինեն։

Գաջեթների արժեքը կտարբերվի, եթե ներդրված հիշողության ծավալը գերազանցի բազային 64 գեգաբայթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone  


Վերնագիրի այլ պիտակները