Եգիպտոսում այցելությունների համար բացվել է հնագույն դամբարաններից մեկը

11:26   09 Սեպտեմբեր 2018    144

Կահիրեի մոտակայքում՝ Սակրայի դամբարանների շրջանում, կցուցադրվի բուրգերի երկրի վերականգնված հնագույն դամբարաններից մեկը: Առաջին անգամ գերեզմանը հայտնաբերվել է 1865 թ. Ֆրանսուա Մարիեթի կողմից, ով հետաքրքրված է Եգիպտոսի պատմությամբ:

Դամբարանը համարվում է ամենագեղեցիկը, քանի որ նրա պատերը զարդարված են հնագույն պատկերներով, որոնք ցույց են տալիս հին մարդկանց կյանքը: Դրանցում կարելի է տեսնել, թե ինչպես են պապիրուս պատրաստում, որսորդությամբ զբաղվում, զոհաբերություններ անում աստվածներին, բերքահավաքի և այլ տեսարաններ:

Երկար ժամանակ գերեզմանը մնացել էր անխնամ: Վերանորոգումից հետո առաջին անգամ դամբարանը այցելելուներ է ընդունել սեպտեմբերի 8-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները