Թուրքիան կբարձրացնի խոշորագույն թանգարանների մուտքի վճարը

14:49   09 Սեպտեմբեր 2018    170

Հոկտեմբերի 1-ից Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարությունը թվով 55 խոշորագույն թանգարանների մուտքի տոմսերի արժեքը 20-50% -ով կբարձրացնի՝ հաղորդում է kommersant.ru-ն:

Որոշման համաձայն՝ 40-ից 60 լիրայով կավելանա Սբ. Սոֆիայի տաճարի, Տոպկապի պալատական համալիրի և Եփեսոսի հինավուրց քաղաքի մուտքի տոմսերի արժեքը:

35-50 լիրայով կբարձրանա Փամուքկալե բնական և պատմական վայրի մուտքի գինը: Սուրբ Նիկոլաս եկեղեցու, ինչպես նաև Ֆազելիս, Միրա և Սիդե հին քաղաքների մուտքի գինը կբարձրանա 20-30 լիրայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները