Հայտնի են Եվրոպական ակումբների ասոցիացիայի վարկածով տարվա լավագույն ակումբները

15:50   11 Սեպտեմբեր 2018    243

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) կազմակերպության տարեկան գլխավոր համաժողովի ժամանակ մրցանակներ է հանձնել 2018 թվականի լավագույն ակումբներին:

Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն ակումբ: Լավագույն կանանց ակումբ մրցանակը շնորհվել է միանգամից երկու անգլիական ակումբի՝ «Արսենալին» և «Չելսիին»: «Գենտը» հատուկ մրցանակ է ստացել տարվա ընթացքում լավագույն սոցիալական աշխատանքն իրականացնելու համար, իսկ «Ռեդ Բուլ Զալցբուրգը» ճանաչվել է Եվրոպայում լավագույն առաջընթացը գրանցող ակումբ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 3 խաղում մադրիդյան թիմը 3 հաղթանակ է տոնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները