SpaceX-ն ուղևոր է ընտրել՝ Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքի համար

19:17   14 Սեպտեմբեր 2018    178

Ամերիկյան SpaceX ընկերությունը հայտարարել է, որ ընտրել է ուղևոր՝ Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքի համար:

Հաջողակի անունն առայժմ չի հրապարակվել, սակայն ընկերությունը խոստացել է ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«SpaceX-ը պայմանագիր է կնքել աշխարհում առաջին ուղևորի հետ, որը մեր Big Falcon (BFR) տիեզերանավով պտույտ կկատարի Լուսնի շուրջը: Շատ կարևոր քայլ է տիեզերքում ճանապարհորդել ցանկացող հասարակ մարդկանց համար նման հնարավորության ստեղծման ճանապարհին»,- ասվում է ընկերության թվիթերյան էջում արված գրառման մեջ:

Նշենք, որ հունիսին SpaceX-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ զբոսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրի իրականացման ժամկետը հետաձգվել է առնվազն մինչև 2019 թվականը: Ընդ որում՝ այդ ժամանակ հաղորդվում էր երկու ուղևորի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները