Իսրայելում գտել են ավելի քան 13 հազար տարեկան գարեջրի հետքեր

09:06   15 Սեպտեմբեր 2018    420

Իսրայելում գիտնականները հնագույն գարեջրի հետքեր են գտել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Կարմել լեռան Ռակեֆեթ քարանձավում նատուֆիների դամբարաններում գտնվել են հացահատիկային բույսերի ֆերմենտացված հատիկների մնացորդներ, որոնցից 13,7 հազար տարի առաջ, հավանաբար, ածիկ են պատրաստել:

Նատուֆիյան մշակույթը գոյություն է ունեցել Լեւանտայի տարածքում (ժամանակակից Իսրայելի, Սիրիայի եւ Լիբանանի) մոտ 14,5-11,5 հազար տարի առաջ: Եվ հենց նատուֆիներին են վերագրում գարեջրագործության տեխնոլոգիայի ստեղծումը, որը նրանք ունեցել են դեռեւս մինչեւ գյուղատնտեսության ժամանակաշրջանը:

Հնագետները երկանքի վրա հայտնաբերել են օսլայի եւ ֆիտոլիտի (կորեկազգիների ընտանիքի բույս), հացազգիների հատիկներ, ունդազգիների (Fabaceae) տիվարսակ (Avéna): Հատիկների մի մասը ֆերմենտավորման հետքեր է կրել. հնարավոր է՝ դրանցից ածիկ են պատրաստել գարեջրի համար: Դրանից բացի, հետազոտողները երկանքի վրա գտջել են կտավախոթի մանրաթելեր:

Երկանքները մաշված էին, դատելով կտավախոտի մանրաթելերից՝ դրանք օգտագործվել են ոչ միայն կերակրի, այլ նաեւ գարեջրի պատրաստման համար: Հետազոտողների ենթադրությամբ՝ գարեջուրը, հնարավոր է, պատրաստվել է ծիսակարգային նպատակներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Լեւանտա  


Վերնագիրի այլ պիտակները