UFC-ի նախագահ. Չեմ կարող երաշխավորել, որ Խաբիբին չեն զրկի չեմպիոնական տիտղոսից

14:24   07 Հոկտեմբեր 2018    249

Լաս-Վեգասում ավարտվել է խառը մենամարտերի` UFC 229 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են Խաբիբ Նուրմագոմեդովն ու Կոնոր Մաքգրեգորը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ռուսաստանցի մարզիկն առավելություն է ունեցել ամբողջ ընթացքում և ստիպել է Կոնորին հանձնվել 4-րդ ռաունդում: Մենամարտի ավարտից հետո «T-Mobile Arena»-ում մասսայական ծեծկռտուք է սկսվել, որի ակտիվ մասնակիցներից է եղել Նուրմագոմեդովը:

Կռվի մեջ ներքաշվել են Կոնորի և Խաբիբի թիմերի ներկայացուցիչները: Միջադեպի մասին իր կարծիքն է հայտնել UFC-ի նախագահ Դենա Ուայթը, ով չի բացառել, որ ռուսաստանցի մարզիկը կարող է զրկվել տիտղոսից.

«Չեմ կարող երաշխավորել 100 տոկոսով, որ Խաբիբից չեն վերցնի չեմպիոնական գոտին տեղի ունեցածից հետո: Մենք ենթարկվում ենք Նևադայի հանձնաժողովին, և վստահ եմ, որ այն շատ խիստ որոշում կկայացնի: Խաբիբը պետք է անհանգստանա ոչ թե իմ պատճառով, այլ` հանձնաժողովի:

Այսօր ներկա էր կառավարությունը, ովքեր ստիպված եղան արագ լքել դահլիճը: Դա լավ չէ: Խաբիբը տհաճություններ կունենա»,-հայտարարել է UFC-ի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: UFC   Խաբիբ-Նուրմագոմեդով  


Վերնագիրի այլ պիտակները