Վիդոնին դատել են տասնյակ ուղեւորներով գնացքի վթարի համար

18:49   11 Հոկտեմբեր 2018    127

Արգենտինայի դաշնային ծրագրման նախկին նախարար Խուլիո դե Վիդոն չորեքշաբթի դատապարտվել է հինգ տարի եւ ութ ամիս ազատազրկման գնացքի կործանման համար, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարին, երբ ուղեւորատար գնացքը Բուենոս Այրեսի կենտրոնի կայարաններից մեկին մոտենալիս չի կարողացել արգելակել կառամատույցին եւ բախվել է բուֆերային փակ հենարանին:

Ինը վագոններից կազմված գնացքում մոտ հազար ուղեւոր էր եղել: Վթարի հետեւանքով 51 մարդ է զոհվել, ավելի քան 600-ը վիրավորվել:

Ինչպես հաղորդում է Telam-ը, դատարանը Դե Վիդոյին պատասխանատու է համարել այս ողբերգության համար: Բացի ազատազրկման ժամկետից, նա նաեւ ցմահ զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները