Պրահայի անանուն հրապարակն անվանում ստացավ

16:44   12 Հոկտեմբեր 2018    460

Պրահայի պատմական մասի InterContinental հյուրանոցի մերձակա անանուն հրապարակն ստացել Է ծագումով չեխ փառաբանված կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի անունը:

Քաղաքի ղեկավար Ադրիան Կռնաչովան քաղաքապետարանի այդ որոշման մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է մամուլի ասուլիսում, որը կայացել Է նոր անվանակոչված հրապարակում:

Չեխիայից սերված Ֆորմանը, որն օրինականորեն ԱՄՆ Է արտագաղթել 1970-ական թվականների սկզբին, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, նա նկարահանել Է այնպիսի առաջնակարգ կինոնկարներ, ինչպիսիք են «Թռչելով կկվի բնի վրայով», «Ամադեուս», «Վալմոն», ֆիլմերը:

Ֆորմանը մահացել Է 2018 թվականի ապրիլին 86 տարեկան հասակում: Ֆորմանի ազգականները դրական են գնահատել Պրահայում նրա անունը կրող հրապարակի հայտնվելը, հաղորդել ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պրահա  


Վերնագիրի այլ պիտակները