Սաուդցի եւ թուրք քննիչները հեռացել են Հաշքաջիի սպանության ենթադրյալ վայրից. Reuters

15:07   16 Հոկտեմբեր 2018    354

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի քննիչները լքել են Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ, համաձայն լրատվամիջոցների հաղորդագրության, սպանվել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին։

Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով վկաներին։

Նշվում է, որ թուրք քննիչների խումբը, որը մոտավոր 10 մարդուց էր բաղկացած եւ հանցագործության վայրում անցկացրել է շուրջ 9 ժամ, լքել է շենքը ավելի վաղ, քան սաուդյան քննիչները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաշքաջի  


Վերնագիրի այլ պիտակները