Ջոնի Դեպն այլևս չի խաղա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի գլխավորը դերը

18:33   27 Հոկտեմբեր 2018    198

Disney ընկերությունը որոշում է կայացրել նկարահանել «Կարիբյան ծովի ծովահենները» հանրահայտ ֆիլմի հերթական մասը, այս անգամ, սակայն, Ջոնի Դեպը չի խաղա գլխավոր՝ Ճնճղուկ Ջեկի դերը:

նչպես գրում է Daily Mail-ը, գլխավոր դերերում հանդես կգան առավել երիտասարդ դերասաններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսակցություններն այն մասին, որ Ջոնի Դեպը լքելու է նախագիծը տարածվել էին վաղուց: Աղբյուրը նշում է, որ նման որոշման հիմք կարող էր հանդիսանալ երեք հիմնական պատճառ. նախ Դեպն արդեն երիտասարդ չէ՝ Հոլիվուդի գլխավոր ծովահենն արդեն 55 տարեկան է:

Երկրորդը՝ նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերն այդքան էլ մեծ հաջողություն չեն ունեցել: Եվ երրորդը՝ Դեպն ինքը բազմիցս նշել է, որ հոգնել է Ճնճղուկի դերից:

Առայժմ հայտնի չէ, թե սցենարային ինչպիսի հնարքով է Դեպի մարմնավորված կերպարը դուրս մնալու ֆիլմից: Ըստ վարկածներից մեկի՝ գլխավոր դերերում հանդես կգան Օրլանդո Բլումի ու Կիրա Նայթլիի մարմնավորած կերպաների երեխաները, իսկ Ճնճղուկ Ջեկին կսպանեն:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները