«Լեսթերը» կարող է անվանափոխել ստադիոնը

12:11   30 Հոկտեմբեր 2018    259

«Լեսթեր Սիթին» դիտարկում է «Քինգ Փաուեր» ստադիոնն ի հիշատակ ակումբի` կյանքից հեռացած սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրաբհայի պատվին անվանափոխելու տարբերակը:

Ինչպես հայտնում է ESPN-ը, Այվատը` Շրիվադդհանապրաբհայի որդին, ով հանդիսանում է «Լեսթերի» փոխնախագահը, այս շաբաթ գործադիր տնօրեն Սյուզան Ուիլանի հետ կքննարկի ստադոնի հնարավոր անվանափոխման տարբերակը, որպեսզի անմահացնի հոր հիշատակը:

Սպասվում է նաև, որ Այվատը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեսթեր-Սիթի  


Վերնագիրի այլ պիտակները