ՖԻՖԱ-ն մտադիր է ավելացնել աշխարհի առաջնության մասնակիցների թիվը

11:08   31 Հոկտեմբեր 2018    274

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների թվի հնարավոր փոփոխության մասին.

«Մենք որոշել ենք ավելացնել առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը՝ 32-ից դարձնելով 48: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:

Ի՞նչ կլինի 2022 թվականին: Մենք քննարկում ենք այդ տարբերակը: Եթե հնարավոր լինի դա իրագործել, ինչո՞ւ ոչ: Պարզապես պետք է գնահատենք, թե որքանով է դա հնարավոր:

Մեր քաթարցի ընկերների և այդ տարածաշրջանի ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում: Հույս ունենք՝ այդ գաղափարը կկարողանանք կյանքի կոչել»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերել է Reuters-ը:

Նշենք, որ ներկայիս՝ 32 հավաքականի մասնակցությամբ ձևաչափով աշխարհի առաջնությունն անցկացվում է 1998 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները