«Տոտենհեմը» մարզադաշտ կառուցելու համար ստիպված է վարկ վերցնել

16:49   31 Հոկտեմբեր 2018    312

«Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը մարզադաշտ կառուցելու համար ստիպված է վարկ վերցնել:

2017 թվականին ակումբը մեկ վարկ արդեն վերցրել էր՝ 400 միլիոն ֆունտի չափով, սակայն շինարարական աշխատանքների և նյութերի թանկացման արդյունքում պահանջվում է ևս 237 միլիոն ֆունտ:

Այսպիսով 62 հազար երկրպագու տեղավորող մարզադաշտ ունենալու համար ընդհանուր կներդրվի 637 միլիոն ֆունտ:

Կառուցման աշխատանքները կավարտվեն 2019 թվականին, սակայն հստակ օրը հայտնի չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոտենհեմ  


Վերնագիրի այլ պիտակները