FIDE-ն պլանավորում Է ավելացնել մրցախաղի մրցանակային հիմնադրամը

11:50   02 Նոյեմբեր 2018    354

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) պլանավորում Է ավելացնել աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի մրցանակային հիմնադրամը:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է FIDE-ի նախագահ Արկադի Դվորկովիչը:

Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ից մինչեւ 28-ը Լոնդոնում: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը 12 պարտիա կխաղա տիտղոսի հավակնորդ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: «FIDE-ի խնդիրներից մեկը մրցանակային հիմնադրամների ավելացումն Է,- ասել Է Դվորկովիչը:

- Դա վերաբերում Է ինչպես աշխարհի կանանց առաջնությանը, այնպես Էլ շախմատային թագի համար տղամարդկանց մրցախաղին: Դա անհրաժեշտ Է մրցախաղերի հեղինակությունը բարձացնելու համար»: Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղի մրցանակային հիմնադրամը կազմում Է մեկ միլիոն եվրո: Կանանց մրցախաղինը, որը նոյեմբերի 3-ին մեկնարկում Է Խանտի Մանսիյսկում, 250 հազար եվրո Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: FIDE  


Վերնագիրի այլ պիտակները