ԼՂ կարգավորումը կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակի զարգացումից. Լավրով

15:06   02 Նոյեմբեր 2018    277

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հասկանում ենք, որ մինչև բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնց մենք հետևում ենք, հազիվ թե դիտարկվեն հստակ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման համար», - ասել է Ս.Լավրովը՝ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները