Բերդիմուհամեդովը նախարարների ծափահարությունների ներքո ծանրաձողի ոսկեզօծ ձող է բարձրացրել - VIDEO

19:08   02 Նոյեմբեր 2018    203

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի նախարարների կաբինետի նիստի ժամանակ կառավարության անդամներին է ցուցադրել ծանրաձող բարձրացնելու իր կարողությունը:

Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, նիստի ժամանակ քննարկվել է ծանրամարտի աշխարհի առաջնությանը պատրաստությունը, որը մեկնարկել է երկրում նոյեմբերի 1-ին և կտևի մինչև նոյեմբերի 10-ը:

Հանդիպման ժամանակ նախագահին հանձնվել է խորհրդանշական ծանրաձողի ոսկեզօծ ձող:

Բերդիմուհամեդովը ցուցադրել է ներկաներին իր սպորտային հմտությունները՝ բարձրացնելով ոսկեզօծ ձողը, այնուհետ այն դնելով տեղը: Նրա գործողությունները կառավարության անդամները ծափահարություններով են ողջունել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները