Արգենտինայի դատախազությունը Մեսսիին մեղադրել են փողերի լվացման մեջ

14:11   03 Նոյեմբեր 2018    297

Դատախազ Պաբլո Տուրանոն փողերի լվացման մեղադրանքներ Է առաջադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եւ նրա հոր դեմ:

Դատախազը խնդրում Է կատարել «Լեո Մեսսի» բարեգործական հիմնադրամի գործունեության ստուգում, որը կարող Էր օգտագործվել փողերի լվացման համար: Ինչպես կարծում Է մեղադրող կողմը, նվիրատվությունները, որոնք ստացել Է հիմնադրամը, փոխանցվել են օֆշորային գոտիների հաշիվներ: Այժմ դատարանը պետք Է վճռի, թե կան արդյոք բավականաչափ հիմքեր հետաքննությունը շարունակելու համար:

Տուրանոն մեղադրանքներ Է առաջադրել այն բանից հետո, երբ դատարանում ցուցմունքներ Է տվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ ստացված նվիրատությունները չեն օգտավործվել սոցիալական ծրագերի համար:

Արգենտինացի ֆուտբոլիստն արդեն օրենքի հետ խնդիրներ Է ունեցել հարկերի չվճարման պատճառով: 2017 թվականին Բարսելոնայի դատարանը Մեսսիին դատապարտել Է 21 ամսվա ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար: Այն ժամանակ նա խուսափել Է բանտարկությունից՝ վճարելով 250 հազար եվրոյի տուգանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիոնել-Մեսսի  


Վերնագիրի այլ պիտակները