Փրկարարներին հաջողվել է որսալ ինդոնեզական Boeing-ի ինքնագրիչ սարքի ազդանշանը

20:56   03 Նոյեմբեր 2018    129

Փրկարարներին հաջողվել է պելենգել Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ կործանված ինդոնեզական Boeing-737 ինքնաթիռի ինքնգրիչ սարքի ազդանշանը:

Այս մասին շաբաթ՝ նոյեմբերի 3-ին, հաղորդում է TACC-ը՝ Detik պորտալին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր առավոտյան հաջողվել է որսալ ազդանշան՝ չնայած, որ այն բավական թույլ էր», - պորտալի հետ զրույցում հայտնել է Որոնողափրկարարական ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգին՝ հավելելով, որ ջրասուզակների խումբը դեռ շարունակում է որոնումները:

Գործակալության տվյալներով՝ որոնողական աշխատանքներն անցկացնում են այն վայրից 50 մ շառավղով, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր ինքնաթիռի մյուս ինքնագրիչ սարքը, որը գրանցում էր թռիչքի տեխնիկական տվյալները:

Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Այս մասին հայտնում է այնտեղի արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցիչը:

Օդանավում, ըստ վերջին տվյալների, գտնվել է 189 մարդ: Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները